YouTube TV-ի դիզայնը կփոխվի` սմարթ հեռուստացույցներին համապատասխան

YouTube հայտնի տեսահոսթինգը հասանել է օգտագործողներին մի քանի տարբերակներով: Վեբ-տարբերակներից ու հավելվածներից բացի` կա նաև Android TV-ի, Apple TV-ի ու սմարթ հեռուստացույցների համար նախատեսված տարբերակ, որին Google-ն ամենաքիչն է ուշադրություն դարձնում վերջին շրջանում: Սակայն նոր թարմացումն ունի մի շարք դիզայնային ու ինտերֆեյսային փոփոխություններ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն հեռուստացույցով YouTube-ից օգտվելը: Նոր ինտերֆեյսով ավելի հեշտ է թեմատիկ ու 4K թույլատրելիությամբ տեսանյութեր գտնել:

Android TV-ի ղեկավար Սարա Ալիի խոսքով` ծրագրի ալգորիթմները փոխվել են, ինչի արդյունքում օգտագործողները կտեսնեն ոչ միայն նոր տեսահոլովակներ, այլև հին տեսանյութեր, որոնք կարող են հետաքրքրել:

Ներկա պահին թարմացումը հասանելի է ԱՄՆ-ի տարածքում և աստիճանաբար կհայտնվի նաև մյուս երկրներում:

Աղբյուրը` engadget.com