Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Compass++ PRO

Գինը` 7.99$ – անվճար

Եթե հաճախ եք մասնակցում արշավների ու ճանապարհորդում, ապա այս հավելվածը կհետաքրքրի ձեզ: Սա կողմնացույց է` համալրված տարբեր ֆունկցիաներով:

 

My PlayHome School

Գինը` 2.99$ – անվճար

Երեխաների համար նախատեսված հավելված է, թույլ է տալիս նրանց բացահայտել վիրտուալ դպրոցը, որտեղ ամեն ինչ ինտերակտիվ է: Ուսումնասիրեք բոլոր դասասենյակները, ճաշեք դպրոցական սրճարանում, շփվեք ընկերների ու ուսուցիչների հետ:

 

Noodles!

Գինը` 1.99$ – անվճար

Փազլի ոճի խաղ է, որտեղ պետք է հասկանալ, թե ինչպես է պետք ճիշտ միացնել իրար խողովակները: Քայլերն ու տրված ժամանակը սահմանափակ են:

 

Shaun the Sheep

Գինը` 0.99$ – անվճար

Շոնն ու իր ընկերները շտապում են հասնել ելքին, սակայն ճանապարհին նրանց սպասում են բազմաթիվ փորձություններ: Ոչխարներից յուրաքանչյուրն ունի տարբեր ունակություններ, որոնք կարելի է օգտագործել հաջողության հասնելու համար: