Ներկայացվել է 6 դյույմանոց Meizu M3 Max-ը

Ներկայացվել է 6 դյույմանոց Meizu M3 Max-ը

Այսօր Meizu ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Meizu M3 Max սմարթֆոնը, որը հասանելի կլինի երեք գույներով` ոսկեգույն, արծաթագույն ու վարդագույն: Ֆաբլետի հաստությունը 7,94 մմ է, նախատեսված է USB Type-C, ականջակալի 3,5 մմ անցք և մատնահետքի mTouch սկաներ:

Սմարթֆոնն աշխատում է Helio P10 պրոցեսորով, որն ունի 1,8 ԳՀց հաճախականություն, 6 դյույմանոց IPS LCD-էկրան` FHD թույլատրելիությամբ, 3 ԳԲ օպերատիվ, 4 ԳԲ ներքին հիշողություն, մինչև 128 ԳԲ հիշողությամբ MicroSD-քարտ:

Հիմնական տեսախցիկը 13 ՄՊ է` ավտոֆոկուսով և LED-լուսարձակմամբ, իսկ դիմայինը 5 ՄՊ է: Մարտկոցի տարողությունը 4100 մԱժ է` mCharge 24W արագ լիցքավորման հնարավորությամբ: Ընդամենը 30 րոպեում հնարավոր է սարքը լիցքավորել 45%-ով:

Meizu M3 Max-ը կարժենա 255 դոլար: Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, իսկ նախապատվեր կարելի է ձևակերպել արդեն հիմա:

Աղբյուրը` gizmochina

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: Meizu, Meizu M3 Max