Կկայանա Armenia StartUp Cup ազգային առաջնությունը

Սեպտեմբերի 10-ին կկայանա Armenia StartUp Cup ազգային առաջնությունը, որին այս տարի մասնակցում են 156 ստարտափներ Հայաստանի 12 քաղաքներից: Միջոցառումը կմեկնարկի «Ինչպես կառուցել բիզնես» խորագիրը կրող երկօրյա գործնական սեմինարով:

Մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցների ակտիվությունը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, ստարտափների միջոցով նոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաև իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին:

  • 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա մինչև 1.500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:
  • 2-րդ տեղում հայտնված մասնակիցը կստանա 1.000.000 ՀՀ դրամ, որն կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
  •  3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: