Սեպտեմբերի 17-ին Երևանում կանցկացվի վեբ-անվտանգության ARMSec կոնֆերանսը

OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 17-ին արդեն երրորդ անգամ կազմակերպում է Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի գլխավոր իրադարձությանը՝ ARMSec կոնֆերանսը, որն այս տարի անցկացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Միջոցառման ընթացքում միաժամանակ երեք սրահներում խոսնակները կներկայացնեն իրենց ելույթները, տեղի կունենան պանելային քննարկումները:

Խոսնակների ցանկում ընգրկված են ինչպես տեղի բարձրորակ մասնագետներ, այնպես էլ ոլորտում լուրջ ներդրումներ արձանագրած հյուրեր արտերկրից:

Միջոցառման գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին` ժամը 9:00, իսկ ելույթները` 11:00, ընդ որում`առաջին 100 մասնակիցները կստանան «ARMSec 2016» շապիկներ: