Թողարկվել է թղթե ինքնաթիռներ ուղարկելու Paper Planes հավելվածը

Թողարկվել է թղթե ինքնաթիռներ ուղարկելու Paper Planes հավելվածը

Այս տարի կայացած Google I/O 2016 կոնֆերանսին Active Theory ընկերությունը ներկայացրեց Paper Planes հավելվածը, որը թույլ է տալիս ստեղծել վիրտուալ թղթե ինքնաթիռներ և ուղարկել դրանք սավառնելու ամբողջ աշխարհով մեկ:

Հավելվածի իմաստն այն է, որ այլ օգտագործողները կկարողանան որսալ այդ նամակները, տեսնել, թե դրանք որ երկրներով են շրջել և ինչ նամականիշներ ունեն: Յուրաքանչյուր օգտագործող ինքնաթիռի վրա թողնում է իր նամականիշը, որը պատմում է իր գտնվելու մասին:

Այժմ Paper Planes-ը հասանելի է Android-ի համար: Գործում է նաև բրաուզերի համար նախատեսված paperplanes.world կայքը, որտեղ կարելի է տեսնել նույն պահին սմարթֆոնից ուղարկված նամակը: Կարելի է նաև ստուգել` արդյոք ինչ-որ մեկը բացել է ձեր նամակը, թե ոչ:

 

Աղբյուրը` androidpolice.com

Բաժիններ: Բլոգ, Հավելվածներ