Դիջիթեք էքսպո 2016. ինչ էին ներկայացնում «Արմաթ» ծրագրի սաները

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կայացած Դիջիթեք էքսպո 2016 ցուցահանդեսին, որը համախմբել էր 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների, տեղի ունեցավ նաև  «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները ցուցադրեցին իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում:

«Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը ittrend.am-ին ներկայացրեց ցուցահանդեսի ամենահետաքրքիր տաղավարները.

https://youtu.be/18uSzrqe6lY

Ճամբարակի դպրոցի սաներ Արփինեն, Զավենն ու Մանեն ներկայացնում էին սարք, որը կարողանում է նախշեր անել գնդաձև մակերևույթ ունեցող ցանկացած առարկայի վրա: Ռոբոտի պատրաստման աշխատանքները տևել են 1 ամիս, մասնակցություն են ունեցել դպրոցի 16 աշակերտներ:

https://youtu.be/zdUeQLZj4b0

«Արմաթ»-ի տաղավարում ցուցադրված էին նաև անօդաչու թռչող սարքերի ու ական փոնտրող ռոբոտների մրցույթում մասնակցած սարքերը.

https://youtu.be/jKQ5vzLCIlw

Դիջիթեք ցուցահանդեսի շրջանակում անցկացվում էին նաև եռօրյա դասընթացներ, որոնց նպատակն էր երեխաներին օգնել պատկերացում կազմել ծրագրավորման լեզուներ, եռաչափ մոդելավորման մասին.

https://youtu.be/NVyIW6jxPww

 

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև սպիտակցի աշակերտներ, որոնք պատրաստել էին սիրամարգ, որի պոչն ավտոմատ բացվում-փակվում է.

https://youtu.be/I-0kMdL9LZY

 

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: