Toyota-ն թողարկել է ռոբոտ-երեխաների

Toyota ճապոնական ընկերության ռոբոտաշինական բաժանմունքը ներկայացրել է Kirobo Mini ռոբոտ-խաղալիքը, որը մշակվել է Dentsu գովազդային մեծ ընկերության, Տոկիոյի համալսարանի ու RoboGarage ընկերության հետ համատեղ:

Kirobo Mini-ն կարողանում է թարթել աչքերն ու խոսել երեխայի ձայնով, պատասխանել պարզ հարցերի: Այն կարողանում է նաև նստել հատուկ աթոռի վրա: Kirobo Mini-ն մշակող գլխավոր ինժեները նշել է, որ Ճապոնիան աշխարհի «ամենածեր» ազգերից մեկն է, և բնակչության քառորդ մասը 65 տարեկանից բարձր են: Երկրի սոցիալ-տնտեսական պայմաններն օրեցօր ավելի ու ավելի մեծ թվով կանանց ստիպում են երեխա չունենալ: Եվ հենց նրանց համար է նախատեսված նոր ռոբոտը:

Ռոբոտը վաճառքի դուրս կգա հաջորդ տարի և կարժենա 400 դոլար: Kirobo Mini ստեղծողները նախատեսում են ռոբոտ-նորածիններից սովորեցնել ճանաչել մարդկային զգացմունքներն ու արձագանքել:

Աղբյուրը` Reuters