Հայկական ՏՏ պատվիրակությունը մասնակցում է Բրազիլիայում մեկնարկած համաշխարհային համաժողովին (WCIT)

Հոկտեմբերի 3-5-ը Բրազիլիայում ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies – WCIT), որին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաև հայկական  ՏՏ պատվիրակակությունը` ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), «Ucom», «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» և «ՎՕԼՕ» ընկերությունների ներկայացուցիչների: ՏՏ համաշխարհային կոնգրեսին Հայաստանից մասնակցում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Սիներջի» և «LocalZ»ընկերությունների ներկայացուցիչները:

wcit_3WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից:

Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը եռօրյա համաժողովի ընթացքում պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ:

Նշենք, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  նախաձեռնության և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ:

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություններիհամաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում: