Ինչպես Facebook-ում օգտվել գաղտնի չաթերից

Facebook սոցիալական ցանցը չաթերի կոդավորման ֆունկցիան հասանելի է դարձրել բոլոր օգտագործողներին: Այն ակտիվացնելուց հետո կարելի է հանգիստ լինել, որ ոչ մի հաքեր կամ իրավապաշտպան մարմիններ չեն կարողանա կարդալ ձեր զրույցը:

Ի սկզբանե ֆունկցիան ակտիվ չէ, ինչն էլ քիչ հավանական է դարձնում դրա մասսայական օգտագործումը: Օգտագործողը պետք է ակտիվացնի «գաղտնի» չաթը յուրաքանչյուր զրուցակցի համար: Դրա համար պետք է զրուցակցի նկարի վրա սեղմել և ընտրել «Գաղտնի չաթ» ֆունկցիան:

Սակայն կա մի քանի բայց. գաղտնի չաթերից օգտվելիս հնարավոր չի լինի տեսանյութեր ու գիֆեր ուղարկել: Խմբային չաթերը հնարավոր չի լինի գաղտնագրել:

Նշենք, որ Telegram կամ WhatsApp մեսենջերներում ավելի հարմար է գաղտնի չաթերից օգտվելը:

Աղբյուրը` Wired