Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Princess Games Activity

Գինը` 2.99$ – անվճար

Օգնիր արքայադստերը կառուցել կախարդական աշխարհը` հավաքելով փազլները: Խաղը կհետաքրքրի հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներին:

Week Cal Widget for iOS calendar

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ կտա առանց էկրանն unlock անելու տեսնել օրացույցում ծրագրած բոլոր իրադարձություններն ու անելիքները: Եթե Ձեր օրը շատ հագեցած է անցնում, ապա օգտվեք այս հավելվածից` ժամանակ խնայելու համար:

 

Runtastic Mountain Bike PRO

Գինը` 4.99$ – անվճար

Հավելվածը կօգնի հեծանվորդներին հետևել իրենց երթուղուն, օգտվել քարտեզից ու կիսվել ձեռքբերումներով: Այն նաև հաշվում է այրած կալորիաների քանակը, չափում անցած ճանապարհը, արագությունը և այլն:

 

Trigger Points – Guide & Reference

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք գտնել ֆիզիկական ցավի աղբյուրը` օգտագործելով մարմնի վրա հատուկ կետերը: Հավելվածն ինֆորմացիա է պարունակում 80 մկանների ու 150 կետերի մասին:

 

 

checkTrakt

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը նրանց համար է, ովքեր շատ են սիրում դիտել տարբեր սերիալներ: Ու դրանցից ոչ մեկը բաց չթողնելու համար կարող եք օգտվել այս հավելվածից, որը կհիշեցնի ցուցադրման ժամերը:

 

Hacker Pack

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է շփվել ծրագրավորող ընկերների հետ: Այն սթիքերների փաթեթ է` ծրագրավորման թեմաներով:

 

Taijitu: A Game About Balance

Գինը` 1.99$ – անվճար

Սա փազլ խաղ է, որը կառուցված է «ին-յան» փիլիսոփայության հիման վրա: Էկրանը կիսված է երկու մասի, և խաղի իմաստը երկու հատվածները հավասարակշռելն է` ճիշտ տեղաշարժելով տարրերը: Խաղն ունի 100-ից ավելի մակարդակներ: