Ինչպես ընկերներին տալ սեփական ըքաունթ մուտք գործելու հնարավորություն` առանց գաղնաբառն ասելու

Ինչպես ընկերներին տալ սեփական ըքաունթ մուտք գործելու հնարավորություն` առանց գաղնաբառն ասելու

Հաճախ է պատահում, երբ ընկերոջդ կամ աշխատակցիդ հետ ստիպված ես կիսվել ըքաունթով: Թողարկվել է նոր ընդլայնում, որը թույլ է տալիս ընկերներին տալ սեփական ըքաունթ մուտք գործելու հնարավորություն` առանց գաղնաբառը նրանց ասելու անհրաժեշտության: Խոսքը AccessURL-ի մասին է, որը շատ հեշտ է օգտագործել:

Հավելվածը նախատեսված է Chrome դիտարկչի համար: Տեղադրեք այն ու մուտք գործեք ըքաունթ, որը պատրաստվում եք կիսել ընկերոջ հետ: Սեղմեք հավելվածի նշանի վրա և ընտրեք այն ժամանակահատվածը, որի ընթացքում ձեր ըքաունթը հասանելի կլինի: Այնուհետև սեղմեք «Create Access URL» կանաչ կոճակը և կտեսնեք հղում, որը պետք է պատճենել և ուղարկել ընկերոջը:

untitled

 

Ձեր ընկերը կամ աշխատակիցը ևս պետք է օգտվի այս հավելվածից, որպեսզի կարողանա մուտք գործել Ձեր անձնական էջ: Համենայն դեպս, հղումը ստանալիս կառաջարկվի տեղադրել հավելվածը:

AccessURL-ն չի աշխատի միայն այն դեպքում, եթե կայքը, որտեղ անձնական էջ ունեք, ամեն անգամ մուտք գործելիս ստուգում է Ձեր IP-հասցեն: