Կներկայացվի սոցկայքերը մեկտեղող առաջին հայկական հարթակը

Կներկայացվի սոցկայքերը մեկտեղող առաջին հայկական հարթակը

Sharing4.me-ն նոր գործիք է, որը թույլ է տալիս թարմացումներ անել` ստեղծել և տարածել բովանդակություն միաժամանակ Facebook-ում, Google+-ում, Twitter-ում, Instagram-ում, Pinterest-ում: Գործիքը պաշտոնապես կներկայացվի հանրությանը հոկտեմբերի 13-ին:

Սոցիալական մեդիա կայքերը մեկտեղող առաջին հարթակը կհեշտացնի սոցիալական մեդիա մենեջերի, լրագրողի կամ առհասարակ սոց. մեդիայի հետ հաճախ առնչվող մարդկանց կյանքը:

Ս.թ. հոկտեմբերի ընթացքում Sharing 4 Me-ն կարելի է փորձարկել անվճար: Ծառայությունից օգտվելու համար պետք է այցելել կայք և բաժանորդագրվել: