Քանի՞ միլիոն է Google-ը ծախսում նոր Pixel սմարթֆոնները գովազդելու համար

Քանի՞ միլիոն է Google-ը ծախսում նոր Pixel սմարթֆոնները գովազդելու համար

Մի քանի օր առաջ ներկայացվեցին Google-ի մշակած առաջին սմարթֆոնները` Pixel-ն ու Pixel XL-ը, որոնք ունեն IP 53 ստանդարտով պաշտպանված կաղապար:

Այս պահին շուկայում փոքր-ինչ դժվար վիճակ է. Samsung-ը խնդիրներ ունի Note 7 սմարթֆոնի հետ, իսկ Apple-ը մեկ ամիս առաջ ներկայացրել է իր նոր մոդելի սմարթֆոնը` iPhone 7-ը: Եվ սպառողների ուշադրությունը գրավելու համար Google-ը որոշել է ագրեսիվ մարքեթինգային արշավ սկսել, որը կներառի գրեթե բոլոր երկրները:

Reuters-ը գրում է, որ Pixel-ների միայն հեռուստատեսային գովազդի վրա ընկերությունը երկու շաբաթում ծախսել է 3,2 մլն դոլար: Բացի այդ` Google-ը պատրաստվում է գովազդային արշավներ անել սպորտային մեծ միջոցառումների ու Գոհաբանության օրը:

Բաժիններ: Աշխարհ, Բլոգ, Մոբայլ