Թողարկվել է Windows 10-ի համար նախատեսված Instagram հավելվածը

Facebook-ին պատկանող Instagram սոցցանցը թողարկել է Windows 10 օպերացիոն համակարգի համար նախատեսված ծրագիրը, որը, սակայն, ունի մի քանի սահմանափակումներ:

Windows-ի Instagram-ը թույլ է տալիս դիտել «լրահոսը», ուղարկել ու ստանալ հաղորդագրություններ, որոնում անել, փոխել կարգավորումները և այլն:

07

Ծրագիրը թույլ է տալիս նաև դուր եկած բովանդակությամբ կիսվել Facebook-ում կամ Messenger-ում:

Այս Instagram-ի գլխավոր խնդիրն այն է, որ հավելվածը լիարժեք օգտագործելու համար պետք է ունենալ սենսորային էկրանով համակարգիչ կամ պլանշետ ու դիմային տեսախցիկ: Սա բավական մեծ թերություն է, քանի որ համակարգիչների ու նոութբուքների մեծ մասը չունեն այս հնարավորությունները: