Հայտնաբերվել է Note 7 սմարթֆոնի պայթյունի իրական պատճառը

Վերջերս Samsung-ը հայտարարեց Galaxy Note 7-ի արտադրության ու վաճառքների դադարեցման մասին, քանի որ մի քանի անգամ մոդելի մարտկոցը պայթել է` դրանով իսկ վտանգի տակ դնելով օգտագործողների կյանքը: Սակայն պայթյունի բուն պատճառը մինչ այժմ այնքան էլ հստակ չէր:

Խնդիրը SDI-ի մատակարարած մարտկոցներն են, որոնք տեղադրվել են որոշակի խմբաքանակով մոդելների մեջ: Փաստորեն, SDI-ի մարտկոցները մի փոքր ավելի մեծ են չափսերով, քան, օրինակ, ATL-ի մարտկոցները: Ընդ որում` Note 7-ի անկյունները բոլոր կողմերից կլորացված են, ինչի արդյունքում կատոդային ու անոդային թիթեղները իրար չափազանց մոտ են գտնվում:

samsung-sdi-vs-atl-batteries-750

Արտաքին գործոնների պատճառով, օրինակ` տաքանալու դեպքում, կողմերի մեկուսացումը կարող է վերանալ, ինչն էլ կհանգեցնի անոդի ու կատոդի ուղիղ շփմանը:

Պայթյուններ եղել են նաև ATL-ի մարտկոցների հետ, սակայն դրա պատճառն առայժմ չգիտեն նույնիսկ Samsung-ի աշխատակիցները, ովքեր բազմիցս փորձարկել են հեռախոսը լաբորատորիաներում: Այս մասով պարզաբանումներին անհրաժեշտ է սպասել:

Աղբյուրը` phonearena