Chrome Remote Desktop-ն արդեն կարողանում է սարքից սարք փոխանցել ձայնը

Google-ը թարմացրել է Chrome Remote Desktop հավելվածը, որը նախատեսված է համակարգիչը սմարթֆոնի միջոցով հեռակառավարելու համար:

Հավելվածից օգտվելու համար պետք է Google Chrome-ի հավելվածը տեղադրել համակարգչի վրա: Առաջին միացումը կկատարվի Chrome-ի միջոցով, այնուհետև կկարողանաք աշխատել ցանկացած այլ բրաուզերով:

Մինչ այժմ Chrome Remote Desktop-ի գլխավոր թերությունը ձայնի փոխանցման հնարավորության բացակայությունն էր: Սակայն դեռ հնարավոր չէ հեռակա կառավարել համակարգչից լսվող ձայնի բարձրությունը:

Թարմացումն այժմ հասանելի է միայն Android-տարբերակն օգտագործողների համար: