Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

After3D Prism 

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք ստեղծել եռաչափ մոդելներ: Էկրանը կիսվում է երկու մասի` աշխատանքային և ցուցադրական հատվածներ, որոնք օգնում են էֆեկտիվ աշխատել և անմիջապես տեսնել մուտք գործած փոփոխությունները:

 

Notes.xls simple spreadsheet (Excel edition)

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանա Excel ֆայլեր ստեղծել, երբ ձեռքի տակ համակարգիչ չլինի: Ունի լայն ֆունկցիոնալ, բանաձևերը նույնն են, ինչ Microsoft Excel ծրագրում:

 

Meteor Notes

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս նշումներ անել ու դասակարգել դրանք պանակներում: Այս հավելվածը կօգնի, որ ոչ մի միտք հենց այնպես չկորչի: Կարող եք դրանց կցել նաև նկարներ և այլ ֆայլներ: Հավելվածը սինքրոն աշխատում է Dropbox-ի հետ, ունի որոնման, գաղտնաբառ դնելու հնարավորություն:

 

Minecraft: Story Mode

Գինը` 4.99$ – անվճար

Փրկեք աշխարհը մոռացության մատնվելու վտանգից: Ընկերների հետ միասին պայքարեք ահաբեկիչների դեմ ու փորձեք ուղիներ գտնել` աշխարհը փրկելու համար: Այն որոշումները, որ կընդունեք, կփոխեն խաղի ընթացքը:

 

Feelca Daylight

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կկարողանաք ձեր լուսանկարներին վինտաժային ոճ հաղորդել: Հավելվածն ունի տարբեր ֆիլտրեր, որոնք ջերմ տրամադրություն կավելացնեն նկարներին: