Google-ի հարցազրույցներում հնչած ամենադժվար հարցերը

Արդեն մեկ անգամ անդրադարձել ենք Google-ում հնչող այն տարօրինակ հարցերին, որոնք տրվում են աշխատանքի համար դիմողներին: Այս անգամ կներկայացնենք այն հարցերը, որոնց մի մասը շատ բարդ են կամ էլ չունեն ճշգրիտ պատասխան:

Ընկերության աշխատակից Լուիս Լինը, ով Սիեթլի գրասենյակում անցկացրել է բազմաթիվ հարցազրույցներ, կազմել է վերջին շրջանում հնչած դժվար հարցերի ցանկը:

  • Ինչքա՞ն գումար անհրաժեշտ կլինի` Սիեթլի բոլոր պատուհանները լվանալու համար:
  • Ինչո՞ւ են լյուկերի կափարիչները կլոր:
  • Դուք պետք է համոզվեք, որ ձեր ընկեր Բոբի մոտ Ձեր հեռախոսահամարը ճիշտ է գրված, սակայն Դուք չեք կարող ուղղակիորեն հարցնել նրան: Դուք պետք է հարցը գրեք թղթի վրա ու տաք Էվային, որպեսզի նա Բոբին փոխանցի Ձեր հարցը: Հարցից բացի` ի՞նչ կգրեք թղթիկի վրա, որպեսզի Բոբը կոդավորի պատասխանն ու Էվան չկարողանա կարդալ Ձեր հեռախոսահամարը:
  • Ամբողջ աշխարհում դաշնամուր լարող քանի՞ մասնագետ կա:
  • 100 ընտանեկան զույգերից մեկն արդեն դավաճանել է իր կնոջը: Գյուղում յուրաքանչյուր կին գիտի բոլոր այլ տղամարդկանց դավաճանությունների մասին, բայց ոչ իր ամուսնու: Գյուղում օրենքով արգելված է դավաճանությունը: Եվ յուրաքանչյուր կին, որը կարող է ապացուցել իր ամուսնու կատարած մեղքը, պետք է նույն օրն է նրան սպանի: Եվ ահա մի օր գյուղ է գալիս թագուհին ու հայտարարում, որ նվազագույնը մեկ տղամարդ դավաճանել է կնոջը: Ի՞նչ կկատարվի:
  • Օրական քանի՞ անգամ են ժամացույցի սլաքները հանդիպում:
  • Քանի՞ փոշեկուլ է տարեկան թողարկվում ԱՄՆ-ում:
  • Մշակեք տարհանման պլան Սան Ֆրանցիսկոյի համար:
  • Բացատրեք «մեռած տավարի միս» տերմինի նշանակությունը:
  • Եթե մարդն արտասանի հեռախոսի վրա պատկերված թվերն` ըստ հաջորդականության, ի՞նչ բառեր ու արտահայտություններ հնարավոր կլինի կազմել հնչած տառերից:
  • Պատկերացրեք` Ձեզ փոքրացրել են մետաղադրամի չափ, այնուհետև նետել բլենդերի մեջ: 60 վայրկյանից այն կմիանա: Ի՞նչ կանեք Դուք:
  • Գոլֆի քանի՞ գնդակ կտեղավորվի դպրոցական ավտոբուսում:
  • Դուք ունեք երկու ձու և 100 հարկանի շենք մուտք գործելու հնարավորություն: Դուք պետք է պարզեք` որքան ամուր են ձվերն ու որ հարկից նետվելու դեպքում դրանք անվնաս կմնան: Կարող եք կոտրել երկու ձվերն էլ: Քանի՞ նետում կկատարեք: