iPhone 7-ի պատճառով հրդեհվել է ավստրալացու ավտոմեքենան

Samsung Galaxy Note 7-ի պատճառով ամեն մի սմարթֆոնի պայթյուն դառնում է նորության թեմա: Ժամանակակից մարտկոցային տեխնոլոգիաների հերթական զոհն է դարձել ավստրալացի Մեթ Ջոնսը:

Վերջինս սերֆինգի ուսուցիչ է: Դեպքը պատահել է ծովափին, որտեղ կայանած է եղել Մեթի մեքենան: Նա իր նոր iPhone 7-ը թողել էր մեքենայի մեջ` շորերի տակ: Երբ պարապմունքից վերադարձել է,  տեսել է, որ ավտոմեքենայի սրահը լցված է ծխով, իսկ նստատեղերը վառվում են:

Բոլոր արտադրողներն էլ զգուշացնում են հեռախոսը արևի տակ չդնելու և այն չտաքացնելու մասին: Արևի տակ կայանած փակ ավտոմեքենայում ջերմաստիճանը տվյալ տարածքում կարող էր հասնել 70 աստիճանի: Այնպես որ, ցանկացած այլ սմարթֆոնի մարտկոց հնարավոր է` նման կերպ տաքանար ու պայթեր:

Աղբյուրը` BGR