Գործարկվել է Դավիթ Յանի Findo որոնողական համակարգը

2.5 տարվա աշխատանքից հետո թողարկվել է Findo.com խելացի որոնողականը, որի մշակման վրա աշխատել են արհեստական ինտելեկտի, որոնման, բջջային տեխնոլոգիաների ու ամպային լուծումների ոլորտների 16 ինժեներներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել հայազգի Դավիթ Յանը, ով նաև ABBYY ընկերության ղեկավարն է:

Findo-ն կօգնի գտնել անձնական փաստաթղթերը, նամակները, հեռախոսահամարները: Այն ունի նաև բջջային հավելված ու խելացի բոտ, որը կօգնի գտնել ֆայլերը, եթե նույնիսկ չեք հիշում դրա անունը:

Findo-ն այժմ ներկայացված է ProductHunt.com կայքում, որտեղ կարելի է քվեարկել նոր ծառայության օգտին: