Հեքըթոն` արհեստական բանականության թեմայով

Այսօր` ժամը 18:00-19:00-ը, ԹՈՒՄՈ կենտրոնում կկայանա «Արհեստական բանականություն» թեմայով միջոցառում, որը կազմակերպում են PicsArt-ը և Microsoft-ը:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև 24 ժամանոց հեքըթոն կազմակերպել, որը կանցկացվի հոկտեմբերի 27-28-ը: Մրցույթի մասնակիցները պետք է միջոցառմանը ներկայացնեն այնպիսի լուծումներ, որոնք կարող են կիրառելի դառնալ շուկայում:

Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք շուտով: