G Suite օֆիսային ծրագրային փաթեթի մշակողները ներկայացրել են Jamboard պլանշետը, որը նախատեսված է կորպորատիվ հաճախորդների համար ու թույլ կտա քննարկել գաղափարներ, պրեզենատացիաներ անել և խորհրդակցություններ կազմակերպել:
Բոլոր նշումներն ու նկարները, որոնք կարվեն այս 55 դյույմանոց էկրանի վրա, կպահպանվեն Google Drive-ում: Jamboard կոչվող սարքով հնարավոր է տեսազանգեր կատարել Hangouts-ի միջոցով, զրույցին կարող են միանալ նաև Android կամ iOS հեռախոսներ օգտագործողները:
Jamboard-ն ունի վեբ-տեսախցիկ, բարձրախոսներ, HDMI ու USB պորտեր, էկրանը ճանաչում է միաժամանակ 16 սեղմում ու թույլ է տալիս նկարել 1 մմ հաստությամբ գիծ:
Աղբյուրը գրում է, որ Jamboard-ը կարժենա $6000 դոլար: Սարքը վաճառքում կհայտնվի 2017-ի կեսերից:
Ներկայումս շուկայում նմանատիպ առաջարկ ունի Microsoft-ը. Surface Hub պլանշետ-գրատախնակը (84 դյույմ, 4K) վաճառվում է $19 999 դոլարով, իսկ 55 դյույմանոց տարբերակը (Full HD)` 6999 դոլարով:
Աղբյուրը` Engadget