Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Smarter Armenia ’16» հեքեթոնը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Smarter Armenia ’16» հեքեթոնը

ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է «Smarter Armenia ’16» հեքեթոնը:

Միջոցառումը կկայանա նոյեմբերի 10-ից 11-ը՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում:

Հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: Լուծումների ստեղծման համար մասնակիցները չունեն որևէ տեխնոլոգիական սահմանափակում։  Կլինեն հատուկ մրցանակներ այն թիմերի համար, ովքեր կօգտվեն IBM Bluemix ամպային լուծումներից և IBM Watson-ից։

Հեքեթոնից առաջ՝ նոյեմբերի 4-ին, ժամը 18։00 – 20։00, ISTC կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ) թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տեղեկատվական հատուկ հանդիպման, որտեղ կներկայացվեն խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեն հեքեթոնի ընթացքում:  

Հեքեթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով այստեղ։ Նշենք, որ տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապեք դիմել: Մրցույթի հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ http://www.istc.am/en/smarter-armenia-hackathon-16/: Հեքեթոնի պաշտոնական հեշթեգն է՝ #smarterarmenia16:

Smarter Armenia ’16 հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝

  1. Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:
  2. Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Արդշինբանկի կողմից:
  3. Լավագույն լուծում առողջապահության ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Ինգո Արմենիա ապահովագրականի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:
  4. Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար՝ 500 ԱՄԴ մրցանակ ISTC -ի կողմից:
  5. Հատուկ մրցանակ IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար՝ IBM-ի կողմից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Լինելով բազմաթիվ ուսանողների, դասախոսների և սկսնակ ըկերությունների ուշադրության շրջանակում՝ կենտրոնը սերտորեն աշխատում է մասնավոր և պետական սեկտորների հետ՝ նորարարական միջավայր ստեղծելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար:

ISTC-ի գերնպատակներն են՝ զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով: Կենտրոնի հիմնական նախագծերն են ISTC Academy-ն, ISTC Research-ը և ISTC Accelerator-ը:

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ