Նոր ֆունկցիա WhatsApp-ում

Նոր ֆունկցիա WhatsApp-ում

Աշխարհում ավելի քան 1 միլիարդ WhatsApp հնարավորություն ունեն միմյանց հետ շփվել նաև տեսազանգերի միջոցով: Այսօր, ֆեյսբուքյան WhatsApp-ում պաշտոնապես մեկնարկել է «Տեսազանգ» հնարավորությունը:

Այս ֆունկցիայից օգտվելու համար պարզապես պետք է սեղմել աջ անկյունում տեղադրված կոճակը, որից հետո կհայտնվի հարցում առաջարկելով ընտրել ձայնային կամ տեսազանգի հնարավորությունը: Զանգի ընթացքում հնարավոր է միացնել առջևի կամ ետևի տեսախցիկը և անջատել ձայնը:

Իհարկե, WhatsApp-ը փոքր ինչ դանդաղել է տեսազանգերի ներդրման հարցում, քանի որ այն արդեն ունի իր կայացած մրցակիցները, ինչպես օրինակ Skype-ը, Apple-ի FaceTime-ը, Viber-ը, LINE-ը և վերջերս Google-ի գործարկած Duo-ն:

Սակայն WhatsApp –ի պաշտոնական հայտարարությունում նշված է, որ այս նոր հնարավորությունը ստեղծվել է բոլորի համար՝ ոչ միայն նրանց համար, ովքեր կարող են իրենց թույլ տալ թանկ սարքավորումներ: Այս առանձնահատկությունը հատկապես վերաբերում է FaceTime-ին, որն աշխատում է միայն Apple սարքվորումների վրա, նաև Google-ի Duo-ին, որը հասանելի է միայն iOS-ի և Android-ի վերջին թարմացումներում (Jelly Bean-ից և iOS 9-ից սկսած):

Թեգեր: videocall, WhatsApp