Facebook-ը գնել է էմոցիաներ ճանաչող FacioMetrics-ը

Facebook-ը գնել է FacioMetrics սթարթափը, որը ստեղծել է Intraface հավելվածը:  Այն կարողանում է դիմացի տեսախցիկի օգնությամբ ճանաչել և տարբերակել դեմքի 7 էմոցիա: Այս գործարքի գինը չի հրապարակվել:

Facebook-ը պատրաստվում է, Snapchat-ի նմանությամբ, FacioMetrics-ի ստեղծած Intraface հավելվածի միջոցով բարելավել տեսանյութերի խմբագրման հնարավորությունները՝  նոր զվարճալի ֆիլտրեր, դիմակներ ստեղծելու և արդեն իսկ գոյություն ունեցողները զարգացնելու ուղղությամբ: Կան ենթադրություններ, որ շատ շուտով օգտատերերը սոցցանցերում կկարողանան գործողություններ կատարել միայն դիմախաղի և ժեստերի միջոցով:

Նշենք, որ FacioMetrics-ը ստեղծվել է Քարնեգի-Մելոն համալսարանի աջակցությամբ: Intraface հավելվածը հնարավոր է գործածել կյանքի տարբեր իրավիճակներում: Օրինակ՝ երթևեկության ընթացքում ղեկին քնած վարորդի ուշադրությունը վերականգնելու համար կամ էլ դասախոսության ժամանակ լսողների դեմքերի արտահայտություններից նրանց ռեակցիանները հասկանալու համար և այլ իրավիճակներում: