Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Toca Life: School

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը կզարգացնի երեխայի երևակայությունը: Խաղը թույլ է տալիս կառուցել իրական դպրոց: Երեխաներն իրենց ձեռքի տակ ունեն 34 կերպար և 5 միջավայր, որոնք կարող են կառավարել իրենց ցանկությամբ:

toca-school toca-school1

Widget weather

Գինը՝ 1.99$ – անվճար

Եղանակի տեսությանը կարող եք ծանոթանալ նաև այս հավելվածով: Կարգավորումներն հավելվածում շատ են, նույնիսկ կարող եք ընտրել եղանակի պատկերները՝ ձեր նախընտրությանը համապատասխան:

weather weather1 weather2

Camtinerary Trip planner

 Գինը՝ 4.99$ – անվճար

Օրվա շահավետ առաջարկը ճամփորդողների համար այս հավելվածն է: Այն օգնում է բացահայտել լավագույն վայրերը ձեր ճամփորդության ընթացքում: Camtinerary-ի օգնությամբ կարող եք գտնել մոտակա հարմարությունները՝ հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և այլն:

travel travel1 travel2

Typic Kids

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նկարներ խմբագրելու համար է: Այն պարունակում է 11 ֆիլտր, 20 շրջանակ, 141 սթիքեր: Ընտրությունը մեծ է, մնում է ազատություն տաք երևակայությանը:

typickids typickids1 typickids2

Machineers

Գինը՝ 4.99$ – անվճար

Machineers-ը փազլ խաղեր սիրողների համար է նախատեսված: 12 յուրահատուկ փազլ, որոնք կարող եք հավաքել տարբեր գործիքների միջոցով:

machineers2 machinners1