Nokia-ն վերադառում է

Nokia-ն  2017թ.-ին նոր սմարթֆոն կներկայացնի, որոնք սակայն կարտադրեն HMD Global և Foxconn ընկերությունները, քանի որ Nokia –ն չունի արտադրական հզորություններ սմարթֆոն արտադրելու համար: Նշված ընկերությունները արտադրելուց բացի, կզբաղվեն նաև շուկայում առաջխաղացմաբ և վաճառքի կազմակերպմամբ: Այս մասին,  Capital Markets Day 2016-ի ժամանակ, հայտարարել են Nokia-ի ներկայացուցիչները:

%d5%b6%d5%b8%d5%af%d5%ab%d5%a1

Առաջին սմարթֆոնը 2017թ.-ին D1C մոդելն է լինելու: Նախնական տվյալներով՝  Full HD –էկրանով սմարթֆոնը կունենա Snapdragon 430 պրոցեսոր և 3 Gb RAM հիշողություն:

Nokia-ն 10 տարի ժամկետով պայմանագիր է կնքել HMD Global և Foxconn ընկերությունների հետ: «Լեգենդի վերածնունդ» կոչվող ծրագրում HMD-ն ներդնելու է 500 մլն. եվրո:

%d5%b6%d5%b8%d5%af%d5%ab%d5%a11

2017թ.-ին Nokia-ն սմարթֆոններին զուգահեռ զբաղվելու է նաև բժշկական, վիրտուալ իրականության համար նախատեսված սարքավորումներով: