Նոր ֆունկցիաներ Instagram-ում. Snapchat-ի հետ մրցակցությունը թեժանում է

Instagram-ի հավելվածը համալրվել է երկու նոր ֆունկցիայով: Դիմավորե՛ք live տեսանյութեր  և անհետացող հաղորդագրություններ:

Ուղիղ հեռարձակումը սկսելու համար պարզապես  սեղմեք «Start live» կոճակը և դուք ուղիղ եթերում եք: Իսկ եթե որևէ մեկը, ում հետևում եք ուղիղ հեռարձակում է անում, ապա կարող եք դիտել  սեղմելով պատմությունների պանելի վրա հայտնված փոքրիկ «live» կոճակը: Հեռարձակված տեսանյութը կանհետանա մի քանի շաբաթների ընթացքում:

https://vimeo.com/192221148

Instagram-ում  հաջորդ նորամուծությունը անհետացող հաղորդագրություններն են: Դուք ինքներդ կարող եք սահմանել ժամանակը, որից հետո ուղարկված հաղորդագրությունը ավտոմատ կջնջվի: Ինչպես Snapchat-ում, այնպես էլ այստեղ՝ նկարահանելուց հետո կստանաք անհետացող հաղորդագրություն ուղարկելու նոր հնարավորությունը: Մեկ օր անց ուղարկված լուսանկարը կամ  տեսանյութը կանհետանա:

https://vimeo.com/192220333