Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cardiograph

Գինը՝ 0.99$ – անվճար

Սրտի աշխատանքը չափելու համար նախատեսված հավելված է: Պետք է մատը դնել տեսախցիկի վրա և սպասել արդյունքին: Այն  կարճ ժամանակում չափում է սրտի ռիթմը: Ստացված պատասխանները պահպանվում են հավելվածի պատմության մեջ:

cardiograph cardiograph1 cardiograph2

Open Bar!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա փազլ-խաղ է, որի ժամանակ պետք է իրար միացնել միևնույն գույնի գծերը՝ լրացնելով բաց մնացած տարածքները: Ամեն փուլում տրվում է 1 րոպե ժամանակ և 3 քայլ կատարելու հնարավորություն:

openbar openbar1 openbar2

Twisty Color

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը հատուկ նախատեսված է Apple watch-ի համար: Խաղը ներբեռնելուց հետո Watch app-ի միջոցով տեղադրեք Apple Watch-ում: Խաղի ընթացքում պետք է համապատասխանեցնել գնդակի գույները:

twistycolor twistycolor1 twistycolor2

Nature

Գինը՝ 2.99$ – անվճար

Nature-ը խաղ է, որը կսովորեցնի երեխաներին հասարակ, բայց կարևոր գործողություններով պահպանել Երկիր մոլորակի բնությունը: Բերթ անունով կրիան, շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում, պետք է օգնի և փրկի կենդանիներին:

nature nature1 nature2

Subtraction Flashcard

Գինը՝ 3.99$ – անվճար

Մաթեմատիկական խաղ է նախատեսված մանկապարտեզի տարիքի երեխաների համար: Այս խաղի միջոցով երեխաները ձեռք կբերեն տարրական գիտելիքներ մաթեմատիկայից, նաև կզարգացնեն հիշողությունը: Առաջադրված խնդիրները ճիշտ լուծելու դեպքում, որպես պարգևատրություն, սպասվում է փուչիկների հրավառություն:

screen696x696-1 screen696x696-2 screen696x696

My Town: Dance School

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը պարի դպրոց է, որտեղ երեխան կարող է ընտրել բալետի կամ էլ ժամանակակից պարերի դաընթացներ և կազմակերպել սեփական պարային շոուն: Խաղն առաջարկում է տասնյակից ավելի կերպարներ, մոտ 40 պարային հանդերձանք, 50 բեմական պարագա և այլն:

mytown mytown1

Sales Goal Tracker

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է առևտրային բիզնեսով զբաղվողների համար: Այն կօգնի ընդլայնել վաճառքի շուկան, ներգրավել նոր հաճախորդներ, հետևել սեփական գործունեության ընթացքին:

salesgoaltracker2 salesgoaltracker1 salesgoaltracker