Հայկական Շարան հավելվածն արդեն հասանելի է Android համակարգում

Հայկական Շարան հավելվածն արդեն հասանելի է Android համակարգում

Շարան հայկական հավելվածն արդեն հասանելի է նաև Android համակարգում: Շարանը  հայ գրողների երկերի ծավալուն ձայնադարան է: Շարանի նպատակն է աշխարհի հայերին և հայոց լեզուն սիրողներին հնարավորություն տալ օգտվել հայոց գրական ժառանգությունից:

Այն պարունակում է հին և միջնադարյան ու նոր շրջանի գրողների ստեղծագործությունների աուդիո տարբերակներ, ինչպես նաև ներկայացված է հայ ժողովրդական հեքիաթների առանձին բաժին: Այժմ հավելվածի ձայնադարանում հասանելի է շուրջ 35 գրողների թվով 220 անվճար ստեղծագործություն:

Երկերը կարդացողների թվում են Հրաչյա Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ազատ Գասպարյանը, Սարգիս Նաջարյանը և այլք: Հավելվածի հիմնադիրներն են Ռուզաննա Ղազարյանը և Ասատուր Խուրշուդյանը:

ittrend.am-ի հետ զրույցում Ռուզաննան նշեց, որ առաջիկայում նոր ստեղծագործություններ են ձայնագրելու Շարանի ձայնադարանը ընդլայնելու նպատանով, նաև սփյուռքահայ օգտատերերի խնդրանքով հավելվածի  մենյուն անգլերեն և ռուսերեն լեզուներով կթարգմանվի, սակայն ստեղծագործությունները կլինեն բացառապես հայերենով:

%d5%b7%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6 %d5%b7%d5%a1%d6%80%d5%a1%d5%b61 %d5%b7%d5%a1%d6%80%d5%a1%d5%b62