Facebook-ը Messenger-ում ներդրել է ակնթարթային խաղեր

Messenger-ով այսուհետ ընկերներին հաղորդագրություններ ուղարկելուց բացի, կարող եք նաև խաղալ:  Այսօր Facebook-ը պաշտոնապես գործարկել է Messenger –ի ակնթարթային խաղերը: Մինչ սպասում եք ձեր ընկերոջ պատասխան հաղորդագրությանը կարող եք խաղալ Pac-Man, Space Invaders կամ Frenzy խաղերը, մարտահրավերներ նետել ընկերներին, մրցակցել միավորներով:

Այժմ աշխարհի 30 երկրներում հասանելի է թվով 17 խաղ: Դրանք անվճար են, դեռ հասանելի են միայն iOS-ով և Android-ով աշխատող նոր սարքավորումների համար: Խաղերը բեռնվում են վայրկենական արագությամբ, քանի որ պատրաստված են HTML5 ֆորմատով:

Facebook-ն ամեն ինչ անում է, որ իր օգտատերերն հնարավորինս երկար ժամանակ անցկացնեն Messenger-ում: