Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 2)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Intro to Colors, by Montessorium

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երեխաների համար, որի միջոցով նրանք կծանոթանան գույների աշխարհի հետ: Հավելվածը կսովոեցնի երեխային հիմնական գույները, դրանց երանգները՝ բազմաթիվ ինտերակտիվ գործողությունների միջոցով: Նաև հավելվածը թույլ է տալիս երեխային ստեղծել իր գույնը, ըստ ցանկության, խառնելով տարբեր գույներ:

intro intro1

PixelWakker

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նկարներ խմբագրելու համար է նախատեսված: Այն թույլ է տալիս պատրաստել յուրօրինակ աբստրակտ նկարներ: Ստացված վերջնական արդյունքով կարելի է կիսվել սոցցանցերում:

pixelwakker pixelwakker1 pixelwakker2

My Monster Mayhem Kids Bedtime Story & Best Ebook

Գինը՝ 2.99$ – անվճար

Երեխաների համար գիշերային հեքիաթ է, որը պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, ով անընդհատ կռվում է իր տանը (գուցե երևակայության մեջ) բնակություն հաստատած մոնստրների դեմ: 21 էջերից յուրաքանչյուրը ներառում է ինտերակտիվ տարրեր՝ հարցեր ու առաջադրանքներ:

mymonster1 mymonster

Slide Tetromino Premium

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը կազմված է 100 փուլից, որոնց ընթացքում պետք է բանալիների շուրջ պատած սառույցը հալեցնել և վերցնել դրանք:

slide slide1 slide2

BusyCal

Գինը՝ 2.99$ – անվճար

BusyCal-ը կօգնի պլանավորել օրը, պիտանի է անձնական առաջադրանքների կազմման և կառավարման համար: Զբաղվածությունը կարելի է դասկարգել օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով և այն կհիշեցնի  պլանավորված գործերի մասին:

busycalbusycal1 busycal2