Google-ը հրապարակել է 2016թ.-ի լավագույն հավելվածներն ու խաղերը

Google-ը ներկայացրել է Google Play-ում այս տարվա ամենահայտնի ու ամենաբարձր ռեյտինգ ունեցող հավելվածներն ու խաղերը: Ձեզ ենք ներկայացնում Google-ի 2016-ի ընտրանին:

Google Play-ի լավագույն հավելվածները.

Face Changer 2

Սա նկարներ խմբագրելու զվարճալի հավելված է, որի միջոցով կարելի է փոխել դեմքը հայտնի մարդկանց դեմքերի կամ էլ պարզապես ընկերների դեմքերի հետ:

Lumyer – Photo & Selfie Editor

Lumyer-ի միջոցով կարելի է ստեղծագործական  մոտեցմամբ  ստեղծել անիմացիոն հավելումներով տեսանյութեր, նկարներ:

lum lum2 lum3

Castbox – Podcast Radio Music

Սա ռադիո է, միաժամանակ պարունակում է մոտ 40 հազար անվճար երաժշտական ձայնագրություն:

Emoji Keyboard Pro

Android-ով գործող սարքավորումների համար այստեղ կգտնեք էմոջիներ, սթիքերներ, բազմազան թեմաներ, սմարթֆոնի ստեղնաշարի համար այլ կարգավորումներ:

emoji-pro

MSQRD

Հավելվածների լավագույն հնգյակը փակում է նույնպես նկարներ խմբագրելու զվարճալի հավելված: Այստեղ հասանելի են մեծաթիվ դիմակներ ու անիմացիաներ:

msqrd1

Google Play-ի լավագույն խաղերը.

Pokémon GO

Չի գտնվի, մեկը, ով լսած չլինի այս խաղի մասին: Այս տարվա ամենաղմկահարույց, մեծ արագությամբ տարածում գտած ու հայտնի պոկեմոններ որսալու խաղը առաջին հորիզոնականում է:

https://www.youtube.com/watch?v=OV_yHc9RwgE

Clash Royale

Եվս մեկ հայտնի խաղ. Clash Royale: Այս խաղը ներբեռնվել է մոտ 100 մլն. անգամ:

Traffic Rider

Մեծ արագություն, շարժում սիրողների համար էքստրեմալ խաղ.

Slither.io

Հայտնի օձերի խաղի ավելի կատարելագործված տարբերակը՝ օնլայն այլ խաղացողների դեմ մրցելու հնարավորությամբ:

Dream League Soccer

Եվ վերջում ֆուտբոլասերների ամեհայտնի խաղը.