Ինքնակառավարվող ավտոմեքենաներ Apple-ից

Apple ընկերությունը մեծ միջոցներ ու ջանքեր է ներդնում ավտոմատացված համակարգերի ուսումնասիրության ու զարգացման համար և բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես տրանսպորտի,  ավտոմատացված համակարգերի կիրառության մեծ պոտենցիալ է տեսնում: Այս մասին հաղորդել է Apple-ի թոփ-մենեջերներ Սթիվ Քենները:

Նա կոչ է արել առանց վարորդի մեքենաների իրենց փորձարկումները չսահմանափակել մեծ արգելքներով, քանի որ, իր կարծիքով, մեքենաշինության շուկայի նոր մասնակցին պետք է վերաբերել այնպես, ինչպես արդեն հայտնի ու մեծ արտադրողներին:

Apple-ի սեփական անվարորդ մեքենայի ստեղծման շուրջ խոսակցությունները սկսվել էին դեռևս տարիներ առաջ: Համացանցում այդ ծրագիրը պայամնականորեն «Titan» էին կոչում, սակայն ընկերությունը երբեք չի հաստատել նման ծրագրի գույությունը:

Նշենք, որ առանց վարորդի մեքենաների թեստավորման գործընթացը արդեն իսկ մեկարկել է Google ընկերությունը: Իսկ իր էլեկտրական մեքենաներով հայտնի Tesla-ն հոկտեմբերին հայտարարել էր, որ ապագայում դրանք կհամալրվեն սարքավորումներով, որոնք կփոխարինեն վարորդին: Մեկ այլ խոշոր մեքենա արտադրող Ford ընկերությունն իր սպառողներին խոստանում է 2021-ին շուկա մտցնել սեփական ինքնակառավարվող մեքենաները: