Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Linia

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա խաղ է, որն ունի 80 փուլ և դրանցից յուրաքանչյուրում պետք է գույները դասավորել ճիշտ հաջորդականությամբ: Դժվարությունն այն է, որ գունավոր պատկերներն անընդհատ տեղաշարժվում են, պտտվում են և փոխում են դիրքերը:

linia linia1 linia2

Hoshi & Luna Diary [Animated]

Գինը՝ 0.99$ – անվճար

Անիմացիոն սթիքերների փաթեթ է: Այն պարունակում է փոքրիկ կատվի պատկերով 22 սթիքեր, որոնցով լիովին կարող եք արտահայտել ձեր ասելիքը:

hoshi hoshi1 hoshi2

Milwaukee Gas Light

Գինը՝ 1.99$ – անվճար

1956 թվականից Միլուոքի քաղաքի բնակիչները եղանակի մասին տեղեկանում են Վիսկոնսին ավենյույում գտնվող երկնաքերի հայտնի կրակի տեսքով մեծ լամպի գույներից: Այս հավելվածը պատրաստված է այդ նույն սկզբունքով, եթե օրինակ տաք եղանակ է սպասվում, ապա կրակի գույնը կարմիր է, կապույտ՝ ցուրտ է և այլն:

milwaukee-gas-light milwaukee-gas-light1 milwaukee-gas-light2

Fiete  Choice

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված տրամաբանական խաղ է: Նրանք պետք է խաղի հերոսին ընկերակցեն սպասվող 99 փուլերի ընթացքում, որոնց ժամանակ պետք է լուծել տարատեսակ տրամաբանական խնդիրներ ու առաջադրանքներ:

fietechoice fietechoice1

Shocking Santa Free – Santa Claus Gone Bad

Գինը՝ 1.99$ – անվճար

Տոնական առաջարկ միայն այսօրվա համար: Սանտա Կլաուսի դասական ու բարի սթիքերների փոխարեն կարող եք բեռնել խենթ Սանտայի ու ընկերների 100-ից ավելի սթիքերներով փաթեթը:

%d5%bd%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1 %d5%bd%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a11 %d5%bd%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a12