Քեմբրիջի գիտնականների մշակած ալգորիթմը Facebook-ի միջոցով կբացահայտի ամեն ինչ ձեր մասին

Քեմբրիջի համալասարանի գիտնականները ստեղծել են հատուկ ծառայություն, որը կարողանում է հետազոտել Facebook-ի օգտատիրոջ like-երը և ներկայացնել նրա հոգեբանական պատկերը: Տարիների ընթացքում գիտնականները ուսումնասիրություններ են կատարել և մշակել են հատուկ ալգորիթմ, որը կարող է կազմել ցանկացած մարդու հոգեբանական պատկերը՝ Facebook-ում հավանած հրապարակումների հիման վրա: Ներկայացնում ենք Apply Magic Sauce ծառայությունը:

%d6%84%d5%a5%d5%b4-1

Փորձելու համար կարող եք մուտք գործել Apply Magic Sauce-ի գլախավոր էջ և սեղմեք Predict My Profile, որից հետո նոր բացված պատուհանում ընտրեք Predict My Profile from Facebook: Այնուհետև պետք է մուտք գործել ֆեյսբուքյան ձեր էջ ու հաստատել  հավանումների ձեր պատմությանը հասանելության թույլտվությունը:

%d6%84%d5%a5%d5%b42

Մի փոքր սպասելուց հետո, ձեզ կներկայացվի ձեր հոգեբանական պատկերն ամբողջությամբ: Այստեղ ներկայացվում են ձեր ինտելեկտի, բնավորության հիմնական գծերի, սեռական նախընտրությունների, քաղաքական հայացքների, կրոնական պատկանելիության և այլ տվյալներ: Ընդհանուր պատկեր, որը հիմնված է Facebook-ում ձեր հավանումների վրա՝ գրացման պահից սկսած:

%d6%84%d5%a5%d5%b43

Apply Magic Sauce-ի առանձնահատկությունն այն է, որ ծառայությունը նաև հիմնավորում է, թե հատկապես որ հավանումներն են ազդել յուրաքանչյուր արդյունքի վրա: Իհարկե ոչ միշտ է ներկայացվող պատկերը ճշգրիտ համընկնում իրականության հետ, այնպես որ ստացված արդյունքներին միանշանակ վերաբերվել խորհուրդ չենք տալիս: