Լեգենդար Super Mario-ն արդեն հասանելի է App Store-ում

Լեգենդար Super Mario-ն արդեն հասանելի է App Store-ում

Լեգենդար Super Mario խաղն արդեն հասանելի է App Store-ում: Nintendo ընկերությունը խաղի թողարկման մասին հայտնել էր դեռևս սեպտեմբերին՝ iPhone 7-ի պրեզենտացիայի օրը: Այն այժմ հասանելի է ներբեռնման համար:

Այս պահին խաղում կա 3 ռեժիմ և 24 տարբեր մակարդակներով 6 աշխարհ: Այն կարող եք ներբեռնել անվճար, բայց խաղի ամբողջական տարբերակի համար հարկավոր է վճարել 9.99$:

Խաղը հարմարեցվել է մոբայլի համար, այն կարելի է խաղալ մեկ ձեռքով: Խաղը մշակել է ճապոնացի դիզայներ Սիգերու Միյամոտոն հատուկ iOS համակարգի համար: Նշենք, որ սա Nintendo ընկերության առաջին հավելվածն է, որը նախատեսված է Apple-ի սմաթֆոնների և պլանշետների համար:

Super Mario-ի Android տարբերակի մասին դեռ խոսակցություններ չկան: