Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Scrivalry

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա բառախաղ է, որը հնարավոր է իրական ժամանակում խաղալ մի քանի հոգու հետ: Հակառակորդների հետ կարող եք մրցել 9 տարբեր կատեգորիաներում:

scrivalry scrivalry1

Bogga Magic

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է երկու և ավելի տարեկան երեխաների համար, որի ընթացքում երեխան կարող է Թեդ արջուկի օգնությամբ կազմակերպել սեփական կախարդական շոուն` ցուցադրելով բազմաթիվ աճպարարական հնարքներ:

bogga-magic bogga-magic1

Cosmic Crown

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում վերև կամ ներքև քայլերի միջոցով հարկավոր է հաղթահարել ճանապարհին հանդիպող խոչընդոտները և առաջ շարժվել, հասնել նոր բարձունքների և նոր ռեկորդներ սահմանել:

cosmic-crown cosmic-crown1 cosmic-crown2

Brain Wave Headache Relief

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է անցկացնել գլխացավերը, հանգստացնել նյարդերը: Հատուկ ցածր հաճախականությամբ ալիքները կօգնեն այս հարցում: Պետք է պառկել և օրվա ժամին համապատասխան ընտրել հատուկ ռեժիմ և միացնել ալիքները, որոնք էլ կհանսգտացնեն և կբուժեն գլխացավերը:

brain-wave-headache-relief brain-wave-headache-relief1 brain-wave-headache-relief2

Cribbage Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը հեշտ է և՛ սկսնակների, և՛ արդեն փորձառու խաղացողների համար: Օնլայն կարող եք մրցել աշխարհի տարբեր ծայրերից խաղացողների կամ էլ ընկերների հետ: Սկսնակների համար նաև կա հատուկ ուղեցույց, որը կծանոթացնի խաղի կանոններին:

cribbage-premium cribbage-premium1

ZoomNotes

Գինը՝ 7.99$ – անվճար

Սա նշումներ անելու համար ընդգրկուն հնարավորություններով հավելված է, որը կօգնի թվայնանցվել նշումները վիրտուալ թղթերի վրա: Այն ունի 7 տարբեր թղթերի ոճեր: Հավելվածը թույլ է տալիս նաև ձայնագրել աուդիոնոթեր:

zoomnotes zoomnotes1 zoomnotes2

Incredibox

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել տարբեր ոճերի մեղեդիներ՝ խառնելով, համադրելով երաժշտական էլեմենտներ:

incredibox incredibox1