Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով ճամփորդությունների սիրահարների համար նախատեսված լավագույն ծրագրերը` նախատեսված iOS և Android համակարգերի համար:
Գինը` անվճար
TripAdvisor-ը ճամփորդական ամենահայտնի հավելվածներից մեկն է: Այստեղ հնարավոր է գտնել ավելի քան 75 մլն. կարծիքներ ու արձագանքներ, որոնք կօգնեն ամբողջ աշխարհում գտնել լավագույն հյուրանոցները, ժամանցի վայրերը, ռեստորաններն ու այն բոլոր վայրերը, ուր ցանկանում եք այցելել: Եվրոպական երկրների մի շարք երկրներում, ճամփորդության ընթացքում, խանութներում և այլ հաստատություններում կհանդիպեք TripAdvisor-ի փակցված լոգոն, դա նշանակում է, որ այդ վայրը օգտատերերի քվեարկության արդյունքում լավագույնի տիտղոսին է արժանացել:
Գինը` անվճար
Սա հոյակապ գործիք է ինքնաթիռով հաճախ ճամփորդողների համար: Հավելվածի միջոցով կարելի է գտնել ներքին և միջազգային ամենամատչելի չվերթները: SkyScanner-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ համեմատում է հարյուրավոր ավիաընկերությունների միլիոնավոր չվերթների գները և առաջարկում մատչելիները, որոնք կարող եք նախապես պատվիրել: Ինչպես նաև հավելվածում առկա են ավիաընկերությունների տվյալներն ու հղումները, որոնցով կարող եք կապ հաստատել նրանց հետ: Նշենք, նաև որ հնարավոր է թռիչքները ֆիլտրել ըստ ավիաընկերության, գնի, վայրէջքի ժամերի և այն:
Գինը` անվճար
Booking.com կայքի հավելվածը հյուրանոցների, հոսթելների, կացարանների նախապես ամրագրման ամենամեծ բազա ունեցող հարթակն է: Այստեղ հասանելի է ավելի քան 800 հազար հյուրանոց աշխարհի տարբեր ծայրերում: Այս հավելվածը զբոսաշրջիկների շրջանում ամենաճանաչված ամրագրման գործիքն է:
Գինը` անվճար
Յուրաքանրյուր ճամփորդ գիտի, որ Foursquare –ի միջոցով աշխարհի ցանկացած քաղաքում կգտնի, թե որտեղ համտեսի տեղական ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստները: Հավելվածն օգնում է բացահայտել լավագույն սնվելու, խմելու և այցելելու վայրերը: Այստեղ հասնաելի միլիոնավոր օգտատերերի արձագանքներն ու սեփական թիփերը:
Գինը` անվճար
MovieTrip-ը հայկական հավելված է, որը ներառում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրական` ֆիլմերում աչքի ընկած վայրերը: Այն թույլ է տալիս ավելի մոտ լինել իրենց սիրելի ֆիլմերին և դրանց հերոսներին: Մի քանի վայրկյանում կարելի է քարտեզի վրա հեշտորեն գտնել այն այգին, որտեղ իսպանական կիթառ էին լսում «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի հերոսները, կամ այն պիցերիան, ուր ժամանակ էր անցկացնում «Կեր, աղոթիր, սիրիր» ժապավենի հերոսուհին: Ամեն վայր ունի հասցե, քարտեզ, կադր ֆիլմից, տեսարանի նկարագրություն, մեջբերումներ և սոցցանցային գործիքներ, որոնք թույլ կտան տեսնելու ձեր ընկերների ակտիվությունը հավելվածում:
Գինը` անվճար
Google-ը անընդհատ կատարելագործում է իր քարտեզները՝ ավելացնելով նորանոր ֆունկցիաներ: Google Maps-ի հետ մոլորվելն անհնար է: Այն ոչ միայն կօգնի արագ և առանց խցանումների հասնել նպատակակետին, այլև իրական ժամանակում հնարավոր է տեսնել ձեր նախընտրած հաստատության գերբեռնվածության աստիճանը:
Գինը` անվճար
Նոր երկիր, նոր մարդկանց հետ շփում, նոր մշակույթ ու լեզու: Լեզվական խնդիրները հաղթահարելու համար կան բազմաթիվ գործիքներ ամենատարածվածը Google Translator-ն է, որին կարող է փոխարինել ABBYY Lingvo Live-ը, այն հասանելի է նար օֆլայն ռեժիմում:
Գինը` անվճար
Այս հավելվածով կարող եք կազմել ձեր ճամփորդության ուղու մանրամասն պատմությունը: Բոլոր այն վայրելրում, որտեղ եղել եք, բացի քարտեզի վրա նշելուց հնարավոր է նաև կցել նկարներ, տեսանյութեր, աուդիո ֆայլեր: Այնուհետև ձեր կազմած պատմությունը կարող է ուղեցույց դառնալ այլ օգտատերերի համար:
Գինը` անվճար
Աշխարհի 190 երկրներում ամրագրեք ձեր նախընտրած պայմաններով կացարան: Տեղեկացեք բոլոր իրադարձությունների, տոների ու միջոցառումների մասին, նախապես պլանավորեք ու ամրագրեք ձեր տեղը այս հավելվածի միջոցով: Ինչպես նաև գտեք, հայտնի մարդկանց սիրելի վայրերն ու հաստատությունները, կարդացեք քննադատների արձագանքներն ու կարծիքները:
Գինը` անվճար
Maps.me-ն օգնության կհասնի, երբ չունեք ինտերնետային կապ: Անվճար քարտեզներն ու նավիգագացիները ձեր տրամադրության տակ են ցանկացած պահի ու տեղում, գտեք այստեղ գրանցված բազմաթիվ հաստատություններ ու վայրեր, բացահայտեք նորերն ու ավելացրեք քարտեզում: