Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Global Game Jam միջազգային հեքեթոնը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Global Game Jam միջազգային հեքեթոնը

2017թ․ հունվարի 20-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Global Game Jam խաղերի միջազգային հեքեթոնը։ Այն կնպաստի ոլորտի մասնագետների և ընկերությունների միջև շփման ակտիվացմանը, կմեծացնի հետաքրքրությունը ծրագրավորման և հատկապես խաղերի ստեղծման նկատմամբ:

GGJ խաղային հեքեթոնը կտևի 48 ժամ։ Տեղում կհայտարարվի ստեղծվելիք խաղի տարվա թեման, որը որոշվում է GGJ-ի կողմից։ Այնուհետև մասնակիցներից կձևավորվի  2-5 հոգանոց թիմեր։ Խաղերի տեսակը կարող է լինել վիդեո խաղ կամ սեղանի խաղ (board game):  

Այս տարի մասնակցելու են 50 հոգի։ Գրանցումը ակտիվ է մինչև հունվարի 19-ը։ Մասնակիցները պիտի լինեն չափահաս (ՀՀ-ում սկսած 18 տարեկանից)։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել GGJ-ի կայքում և միանալ “GGJ Armenia”-ին՝ հետևելով այս հղմանը և սեղմելով Join This Jam Site կոճակը։

Նշենք, որ այս հեքեթոնը կազմակերպվում է 2009թ․-ից և 2016թ․-ի հունվարին GGJ-ին մասնակցել են 93 երկիր, կազմակերպվել է 630 վայրում։ 2017թ-ին մասնակցելու են 98 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։  Միջոցառման կազմակերպիչներն են Noor Games-ը և Union of Information Technology Enterprises-UITE-ն։