CES 2017. 10 յուրօրինակ ինովացիոն նորույթ

CES 2017. 10 յուրօրինակ ինովացիոն նորույթ

Լաս Վեգասում կայացած ամենամյա CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսը բացեց տեխնոտարին: Ինքնակառավարվող մեքենաներից մինչև անհավանական կարողություններով օժտված ռոբոտներ և ոչ միայն: itTrend-ը ներկայացնում է CES 2017-ին ներկայացված ուշադրության արժանի ինովացիոն յուրօրինակ նորույթները:

  • Proof

CES 2017-ի հետաքրքիր բացահայտումներից մեկն այս գադջեթն է, որւ թույլ է տալիս չափել և վերահսկել օրգանիզմում ալկոհոլի քանակությունը: Այս խելացի թևնոցը հատուկ ծանուցումներ է ուղարկում սմարֆոնին արյան մեջ ալկոհոլի քանակի ավելացման մասին:

detektor detektor1https-%2f%2fblueprint-api-production-s3-amazonaws-com%2fuploads%2fcard%2fimage%2f340231%2f962dbd47-f7ad-46c3-8a2c-a5101b180b7dproof_wristband-635x336

  • Moen U

Սմարթֆոնով այժմ հնարավոր կլինի կառավարել Moen U խելացի ցնցուղը: Այն հնարավորություն է տալիս ղեկավարել ջրի ջերմաստիճանը, ճնշումը, հոսքի տևողությունը լոգանք ընդունելիս: Սակայն միայն դրանով չի սահմանափակվում:

  • Cerevo Taclim

Cerevo Taclim կոշիկի չափը  290х140х100 մմ է, այն կրում է հատուկ վիբրաշարժիչներ, շարժման սենսորներ: Այս կոշիկի միջոցով հնարավոր է զգալ տարբեր մակերեսներ, որոնց վրայով վիրտուալ իրականությունում շարժվում, քայլում եք: Նպատակն է՝ փոխանցել իրական զգացողություններ վիրտուալ խաղերի ժամանակ:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2 %d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1 %d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8ftaclimvrshoesshowcasedatces2017marksthenextleapinvrspace-04-1483533937

  • Razer Project Valerie

Razaer նոթբուքն ունի 3 էկրան, 2 կողմերից ներկառուցված են 17,3 դյույմանոց IGZO դիսփլեյով էկրաններ: Այն կշռում է 5կգ: Նախատեսված է խաղերի համար, ունի NVIDIA GeForce GTX 1080 վիդեո քարտ:

  • Desktop Companion Robot Panasonic

Panasonic ընկերությունը ներկայացրել է ձվի տեսքով ռոբոտ, որը հասկանում է ձայնային հրահանգներ, կարող եք զրուցել հետը, միասին դիտել ֆիլմեր և այլն: Մարտկոցի լիցքավորևումը պահպանվում է 6 ժամ, սակայն ֆիլմեր դիտելու պարագայում այն ավելի շուտ կլիցքաթափվի:

  • Kuri

Այս փոքրիկ ռոբոտը կարող է դառնալ ընտանքի նոր անդամը: Kuri-ն Bosch ընկերության արտադրանքն է, որը հասկանում է ձայնային հրահանգները, արձագանքում դրանց գլխի շարժումներով, կարող է խաղալ երեխայի հետ, ստուգել, թե ինչով է զբաղված երեխան, նաև հետևել տանը ձեր բացակայության ընթացքում:

  • Polaroid Pop

Polaroid ընկերությունը մշակել է նոր Polaroid Pro տեսախցիկը` ներկառուցված տպիչով, որն անմիջապես կտպի նկարը: Վաճառքը նախատեսվում է տարվա վերջում:

img_5089img_5110 img_512023_1483796315-630x407

  • Plume Labs

Այս սարքավորումը օդի աղտոտվածությունը չափելու համար է, կօգնի վարել առողջ ապրելակերպ: Այն սմարթֆոնի հետ կապվում է հատուկ հավելվածով: Այն ունի ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով կարելի է տեսնել թե որտեղ որքան է աղտոտված օդը: Այն ծանուցումների միջոցով նաև կտեղեկացնի վտանգների դեպքում: Առաջարկվում է օգտագործել երեխայի ննջասենյակում, նաև մարզումների ու ճանապարհորդությունների ընթացքում:

  • Clear Flight Solutions‘ Robird

Սա թռչունի նմանությամբ պատրաստված ռոբոտ դրոն է՝ օդակայններում կիրառության համար: Այս ռոբոտը թևերը թափահարելով կարող է վախեցնել և քշել բոլոր վայրի թռչուններին, որոնք կարող ենք վտանգավոր սպառնալիք դառնալ օդանավերի թռիչքների և վայէջքների ժամանակ:

  • Kerastase Hair Coach

Սա խելացի սանր է, որը հոգում է մազերի և գլխամաշկի առողջության պահպանման և վտանգների հայտնաբերման համար:  Nokia-ն անցյալ տարի գնել էր Withings առողջ ապրելակերպի համար խելացի սարքավորումներ արտադրող ընկերությունը: Խելացի սանրը այս ընկերության մասնագետներն են մշակել համագործակցելով L’Oreal ընկերության հետ: