Memoranda՝ Հարուկի Մուրակամիի գրքերի մոտիվներով նոր խաղ

Այս հունվարին սպասվում է Memoranda տեսախաղի պրեմիերան:  Խաղի հեղինակի վրա մեծ ազդեցություն են թողել ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի ստեղծագործությունները, որոնք էլ դարձել էն Memoranda-ի ստեղծման ոգեշնչման աղբյուրը:

Նոր խաղի գլխավոր հերոսուհին բնակվում է եվրոպական քաղաքներից մեկում: Նա կորցրել է հիշողությունը, մոռացել է անգամ անունը և պետք է օգնել նրան հիշողությունը վերականգնել՝ հանելուկներ գուշակելով, այլ կերպարների հետ շփումներով և այլն: Memoranda-ն 2D արկածային ժանրի խաղ է, պատրաստված է ձեռքով նկարած անիմացիաներով:

Խաղը ստեղծած Bit Byterz ընկերությունը նշել է, որ այն խաղացողի մոտ հաճախ կառաջացնի Հարուկի Մուրակամիի գրքերի հետ ասոցիացիաներ, սակայն ամբողջոությամբ հիմնված չէ դրանց վրա:
Memoranda-ն հասանելի կլինի հունվարի 25-ից: