Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Good Morning Sunshine Rise, Shine, Emoji Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս արևային էմոջիների փաթեթը պարունակում է 29 տարբեր էմոցիաներ ու գործողություններ արտահայտող սթիքերներ:

screen696x696 (3) screen696x696 sc1024x768

Gif Me! Camera

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հեշտ և արագ կարող եք պատրաստել GIF-եր և՛ նկարներից, և՛ տեսանյութերից: Պատրաստած GIF-ով հնարավոր է կիսվել սոցցանցերում:

screen696x696 (1)1429631443_gif-me1screen696x696 (2)

LightEaters!

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է լուսավորել մութ գործարանը, որը լցված է ուրվականներով  և գտնել դրանից դուրս գալու ճանապարհը, այդ ընթացքում գտել ելքեր, հաղթահարել խոչընդոտներ և հավաքել անհրաժեշտ պարագաները: Խաղում հնարավոր է ձևավորել ձեր ցանկալի կերպարը 70 տարբեր իրերի միջոցով: Խաղում հասանելի է 30 փուլ:

screen696x696 (4) screen696x696 (5) screen696x696 (6)

Remote Mouse

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածով կարելի է iPhone-ով, iPad-ով ու Apple Watch-ով զեկավարել, կառավարել Mac / PC համակարգիչը: Նախ հավելվածը մշակողների պաշտոնական կայքից պետք է հատուկ ծրագիր ներբեռնել համակարգչում, որից հետո այս հավելվածը միացնել և կապել սմաթֆոնն ու համակարգիչը միմյանց: Այս հավելվածը հատկապես պետք կգա պրեզենտացիաների ժամանակ:

screen696x696 (7) screen696x696 (8) screen696x696 (9)

Remote Mouse for iPad

Գինը՝ 2.99$ – անվճար

Նախորդի նման սա էլ նույն գործառույթներով հավելված է, պարզապես հատկապես մշակված է iPad-ի համար:

screen480x480 screen480x480 (1) screen480x480 (2)