Արմաթից բանակ՝ կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարան

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու շրջանավարտները իրենց գիտելիքների ու փորձի շնորհիվ արդեն հաջողությունների են հասնում տարբեր ոլորտներում: Արման Խաչատրյանը ծառայում է Արցախի հյուսիսային շրջանում գտնվող N զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում:

JojoԱրման Խաչատրյանը 2014թ-ից ակտիվ մասնակցել է  Վեդիում գործող Ռոբոտաշինության խմբակի աշխատանքներին: Այստեղ առանձնացել է նորարարական և նախաձեռնողական գաղափարներով, խնդիրների լուծման արագ կողմնորոշվելու ունակությամբ:

2014-ին ԴիջիԹեք միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը կատարվեց Վեդիի ռոբոտաշինության խմբակի սաների կողմից պատրաստված Ժոժո ռոբոտի կողմից. Ժոժոն կտրեց ցուցահանդեսի կարմիր ժապավենը: Կարճ ժամանակ անց, խմբակի տղաները ժապավեն կտրող ռոբոտը վերածեցին տոնածառ զարդարող ռոբոտի:

2015-ին ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսին Արմանն ու խմբակի մյուս սաները իրենց ստեղծած ԲՕՌ (բանակին օգնական ռոբոտ) ռոբոտը: Արմանը մասնակցել է նաև ԴիջիՔեմփ նորարարական ճամբարին և մի շարք այլ միջոցառումների:

BOR2 BOR

2015-ին նա բարձր գնահատականներով ընդունվել է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի Բիզնես և Կառավարում բաժին, իսկ 2016թ. հունվարին զորակոչվել է ՀՀ բանակ ու ծառայության անցել Արցախի հյուսիսային շրջանում գտնվող զորամասերից մեկում:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում Արմանի ցուցաբերած ինժեներատեխնիկական հմտությունների համար նրան տեղափոխել են ծառայելու նույն զորամասի էլեկտրոնային կիսաավտոմատ թիրախներով հագեցած հրաձգարանում՝ որպես օպերատոր:

Army DigiCamp

Այժմ նրան վստահված է մի քանի հրաձգարանի տեխնիկական և ռադիոէլեկտրոնային սպասարկումը: Հրամանատարների հավաստմամբ, ծառայությունը կատարվում է զինվորական պատշաճ պատասխանատվությամբ:

Նշենք, որ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները անվճար հիմունքներով գործում են Հայաստանի՝ ներառյալ Արցախի արդեն 196 դպրոցներում: «ԱրՄաթ» լաբորատորիաներում դպրոցականները ստանում են ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ ուսումնասիրելով ռոբոտաշինության և ծրագրավորման հմտություններ:

Նունե Գրիգորյան