Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Ryde – Always Leave On Time

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի, որպեսզի ուղևորությունների ժամանակ չուշանաք գնացքից, ինքնաթիռից կամ էլ ավտոբուսից, ճիշտ ժամին ճիշտ տեղում կլինեք: Այստեղ կարելի է նշել դրանց ժամանակացույցը և այն նախապես կծանուցի ուղևորության մանրամասներն ու ժամերը:

screen696x696 screen696x696 (1) screen696x696 (2)

Work Time – Elegant desk top clock with calendar and weather

Գինը՝ 1.99$ – անվճար

Օրացույցը, ժամը, եղանակը, նշումները գեղեցիկ ու պարզ ձևով ներկայացնող դեսկթոփ է: Ակնթարթային կերպով կարող եք տեղեկանալ միանգամից եղանաի, օրվա ու ժամի մասին:

screen696x696 (3) screen696x696 (4) screen696x696 (5)

A Day In The Woods

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա «Կարմիր գլխարկը» հեքիաթի մոտիվներով պատրաստված խաղ է: Այստեղ պետք է օգնել փոքրիկին անցնել անտառի միջով և հասնել տատիկին, ճանապարհին լուծել բազմապիսի տրամաբանական գլուխկոտրուկներ: Խաղն ունի 60 մակարդակ:

screen520x924 screen520x924 (1)

Musical Paint

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք նկարել երաժշտությունը: Պետք է տարբեր գույներով նկարել, որից հետո լսել այն ինչ նկարել եք:

screen520x924 (2) screen520x924 (3)

Musical Paint For Kids

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղը նույնպես երաժշտության և նկարչության միաձուլում է: Այն նախատեսված է երեխաների համար, հեշտ օգտագործվող է: Միաժամանակ 4 երեխա կարող են նկարել և նվագել:

screen520x924 (4) screen520x924 (5)

WaterMinder®

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հաշվել՝ օրական որքան ջուր եք ընդունում: Ըստ ուսումնասիրությունների մարդուն,  հասակին և քաշին համապատասխան, անհրաժեշտ է օրական որոշակի քանակությամբ ջուր օգտագործել: Այս հավելվածն էլ ստեղծվել է, որպեսզի օգնի լրացնել օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը:

screen696x696 (6) screen696x696 (7) screen696x696 (8)