Lego-ն կստեղծի նոր սոցցանց երեխաների համար

Lego ընկերությունը պատրաստվոմ է ստեղծել Lego Life նոր սոցցանց հատուկ երեխաների համար: Այն կլինի Instagram-ի նմանությամբ, որտեղ երեխաները կարող են տեղադրել իրենց կառուցած մարմինների նկարները:

Այստեղ երեխաները կարող են կիսվել իրենց աշխատանքներով, տեսնել իրենց ընկերների աշխատանքների նկարները, մեկնաբանություններ թողնել, հատուկ պատրաստված սմայլիկներ ուղարկել և այլն: Նշվում է, որ սահմանվելու է հատուկ հսկողություն, որպեսզի հրապարակվող նկարների կառույցները հենց Lego խաղալիքներով պատրաստված լինեն:

Ընկերությունը նշում է, որ երեխաների համար սոցցանց ստեղծելու նպատակը նրանց ոգևորելու և նոր բարձունքներ գրավելու ձգտում սերամնելն է: Չափահասները կարողանում են իրենց կյանքի ձեռքբերումներով կիսվել տարբեր հարթակներում, այս մեկն էլ նախատեսված է երեխաների համար, որոնք միմյանց աշխատանքները տեսնելով կսկսեն ավելիին ձգտել և կատարելագործվել: