Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Find My Car

Գինը՝ 1.99$ – անվճար

Եթե հաճախ է պատահում, երբ մոռանում եք, թե որտեղ եք կայանել մեքենան, ապա այս հավելվածը կօգնի այն արագ և առանց ջանք գործադրելու գտնել GPS քարտեզի օգնությամբ:  Այն նաև կծանուցի վճարովի կայանատեղիի ժամանակը լրանալու դեպքում: Հավելվածում հնարավոր է նշումներ անել ձեր կայանած վայրի մասին, որոնց օգնությամբ արագ կգտնեք ձեր մեքենան:

screen696x696 screen696x696 (1) screen696x696 (2)

Star Wars™: Force Arena

Գինը՝ 1.99$ – անվճար

«Աստղային պատերազմների» ոճով պատրաստված խաղ է, որում կհանդիպեք հայտնի կերպարներին: Կարող եք իրական ժամանակում կռվել աշխարհի տարբեր ծայրերից խաղացողների դեմ:

screen520x924 screen520x924 (1)

Spaceman Dodgeball

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա պարզ խաղ է, որի ընթացքում պետք է մատի աջ կամ ձախ շարժումներով խուսափել վերևից ընկնող գնդակի և տիեզերագնացի բախումից:

screen520x924 (3) screen520x924 (2)

Roofbot: Puzzler On The Roof

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Ռուֆի անունով ռոբոտին պաշտպանել իր ընտանիքը և փրկել մոլորակը՝ լուծելով 120-ից ավելի գլուխկոտրուկներ:

screen520x924 (4) screen520x924 (5)

Cardinal Land

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս փազլի ընթացքում պետք է առանձին կտորներն իրար միացնելով ստանալ կենդանիների պատկերներ: Ճիշտ հավաքելուց հետո կարող եք բացահայտել տվյալ կենդանու մասին հետաքրքիր փաստեր:

screen696x696 (3) screen696x696 (4) screen696x696 (6)