Capture the Flag. Հայտնի են մրցույթի հաղթողները

Capture the Flag. Հայտնի են մրցույթի հաղթողները

Փետրվարի 4-5-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN): Մրցույթի նպատակը՝  բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Առաջին անգամ մասնակցեցին 28 թիմ, ընդհանուր առմամբ 120 մասնակից: Նրանք 24 ժամվա ընթացքում լուծեցին տարբեր բարդության խնդիրներ:

Ամփոփվել են 24 ժամ տևած մրցույթի արդյունքները և հայտնի են հաղթող թիմերը՝ 1-ին տեղում HamBalls թիմն է՝ 11400 միավորով, 2-րդ հորիզոնականը ՀՀ Պաշտպանության նախարարության MythBusters թիմն է զբաղեցրել՝ 11200 միավորով և 3-րդը vir00s-ն է՝ 9150 միավոր արդյունքով: Բոլոր թիմերի միավորները հասանելի են հետևյալ այստեղ:

Մրցույթի հաղթող թիմերն արժանացել են համակարգչային անվտանգությանն առնչվող և իրենց հետագա զարգացմանը նպաստող մրցանակների:

Մրցույթի ընթացքում մասնակիցներին տրամադրվել էր սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր էր կոտրել: Բոլոր խնդիրների հետ հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ մրցույթը կրում էր կրթական բնույթ:

Capture the Flag մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկար: Մասնակիցները մեծ մասամբ ուսանողներ էին:

Նշենք, որ նախատեղվում է, որ այն կունենա շարունակական բնույթ և տարեկան կանցկացնի 2-3 անգամ: Capture the Flag մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Microsoft Armenia-ն՝ Monitis Armenia-ի և ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

This slideshow requires JavaScript.