Լեզուներ սովորելու համար լավագույն անվճար հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով լեզուներ սովորելու համար նախատեսված լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Duolingo (Android, iOS)

Գինը` անվճար

Dualingo-ն ամենահայտնի հավելվածներից մեկն է: Անգլերեն սովորելու համար նախատեսված այս հավելվածով աշխարհում արդեն սովորում է մոտ 150 միլիոն մարդ: Այն առաջարկում է ճիշտ կարդալու, խոսակցական և գրավոր հմտությունների զարգացում: Ըստ հավելվածը ստեղծողների՝ Dualingo-ի հետ անցկացրած 34 ժամը համազոր է համալսարանական մեկ սեմեստրի: Հավելվածը չափում է գրանցած առաջընթացը և ներկայացնում ինֆոգրաֆիկայով, ինչպես նաև կան սահմանված խաղային պարգևատրումներ, որոնք մոտիվացնում են սովորելու ընթացքում:

Babbel (Android, iOS)

Գինը` անվճար

Սա օնլայն լեզուներ սովորելու հարմար մոբայլ հավելված է, որի միջոցով կարելի է սովորել 14 լեզու: Իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և այլ լեզուներ հնարավոր է սովորել հետաքրքիր խաղերի և փազլների միջոցով: Բարելավել խոսակցական մակարդակը և հարստացնել բառապաշարը:  Դասերը ներառում է թոփիկների թեմաների լայն ընտրանի, որոնք ներկայացվում են 10-15 րոպեում:

Busuu (Android, iOS)

Գինը` անվճար

Busuu-ն առաջարկում է սովորել 12 լեզու: Օգտատերերի թիվը հասնում է մոտ 65 միլիոնի, որոնց հետ կարելի է կապ հաստատել և շփվել, որը նույնպես կօգնի լեզուն սովորելու հարցում: Ինչպես նաև հնարավորություն է տալիս ինտերակտիվ դասեր և ուղղումներ ստանալ հենց լեզվակրերից:

https://youtu.be/s_RWb2a4kRk

HiNative (Android, iOS)

Գինը` անվճար

Ուղղիր հարցեր շուրջ 110 լեզուների վերաբերյալ HiNative հավելվածի միջոցով: Այստեղ առանց երկմտելու ազատ հարցեր կարելի է ուղղել բառերի ուղղագրության, արտասանության, գործածման և այլնի մասին ու ստանալ հուզող հարցերի պատասխանը: Սա յուրահատուկ սոցցանց է, որն առանձնաում է բազմանդամ համայնքով՝ կազմված լեզվակրերից և լեզուներ ուսումնասիրողներից:

Memrise (Android, iOS)

Գինը` անվճար

Եվս մեկ օգտակար հավելված, որի շուրջ համախմբված են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից: Այս հավելվածի միջոցով կարող ես դառնալ ժամանցային խաղի հերոս և խաղի միջոցով սովորել նոր լեզու: Այս հավելվածի Pro տարբերակը, նախատեսված ավելի բարձր մակարդակի համար,  վճարովի է: Մեկ ամիս բաժանորդագրումը $8.99 է, 3 ամսովը՝ $18.99, իսկ մեկ տարի ժամկետով բաժանորդագրվելու համար պետք է վճարել $59.99: